Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սփյուռքահայ երիտասարդների աջակցությամբ Ջրաշենում մանկապարտեզ է բացվել

Սփյուռքահայ երիտասարդների աջակցությամբ Ջրաշենում մանկապարտեզ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 25 տարի անց Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մանկապարտեզ է բացվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» կազմակերպությունից՝ հավելելով. «Ծրագիրն իրականացրել են ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից եկած երիտասարդները՝ տեղացի երիտասարդների օգնությամբ:

«Թաքնված ճանապարհ Նախաձեռնություն» կազմակերպության երիտասարդները նախագծի վրա ծախսել են 2 տարի, գաղափարի հեղինակը Լոս Անջելեսում բնակվող Հասմինկ Բաղդասարյանինն է, գումարը  սկսել է ընկերների հետ հավաքել տարբեր դրամահավաքների միջոցով:

«Թաքնված ճանապարհ Նախաձեռնություն» կազմակերպությունը ստեղծելու միտքն առաջացել է 2009-ին, թիմի ղեկավար Նանոր Բալաբանեանը կամավորական աշխատանքով մեկնել էր Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնք՝ երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու: Այստեղ նրա ջանքերով համակարգչային սենյակ է բացվել՝ ապահովելով հեռավոր ու վատ ճանապարհներով գյուղի համար կապ աշխարհի հետ: Ծրագրից հետո էլ որոշեց օգնել մյուս թաքնված համայնքներին: Այսպես հիմնականում ԱՄՆ-ում բնակվող ուսանողներով հիմնեցին կազմակերպությունը»,- ասում է Հասմիկը:

«Թաքնված ճանապարհ Նախաձեռնություն» կազմակերպության անդամները, «Ալֆա Գամա Ալֆա» կազմակերպության անդամների հետ հավաքել են անհրաժեշտ 9000 դոլար, որի շնորհիվ առանձնացրել ու նորոգել են համայնքի միջնակարգ դպրոցի 2 սենյակ: Մանկապարտեզը կսպասարկի 30 երեխաների, կընդունեն 3-6 տարեկաններին:

«Մանկապարտեզին երկար ենք սպասել, չէր ստացվում կառուցել համայնքի բյուջեի սղության պատճառով, ստիպված երեխաներին Նուբարաշենի, Մխչյանի ու մոտակա այլ համայնքների մանկապարտեզներ էին տանում»,-ասում է Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Մանկապարտեզ արդեն կա, բայց այլ համայնքների մանկապարտեզներից ամբողջությամբ հրաժարվել չի լինի, Ջրաշենում մանկապարտեզային տարիքի ավելի քան 80 երեխա կա: Համայնքի ղեկավարը հույս ունի, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի ընդլայնելու մանկապարտեզի տարածքն ու ընդունել բոլոր ցանկացողներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]