Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ԲԿՄԱ խաղին

Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ԲԿՄԱ խաղին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ԲԿՄԱ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր հայտացուցակում:

«Ուրալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 26-ին, մրցակիցը կլինի «Լոկոմոտիվ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]