Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ
15:43, 19 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 19-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենայի և մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետևանքով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներն ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք հիվանդանոցում հետազոտություն են անցնում:
Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսն անչափահասներ են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում