Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լաթաքիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Լաթաքիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Լաթաքիա քաղաքում, որտեղ գտնվում է այդ երկրի խոշոր նավահանգիստը, տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ըստ նախնական տվյալների, ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, կան տուժածներ, որոնց թիվը ճշտվում է:

Լաթաքիայում և նրա շրջակայքում ապրում են ալավիական համայնքի ներկայացուցիչներ, որին էլ պատկանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Հունվարին այստեղ ահաբեկչության զոհ էին գնացել 15 մարդ, ավելի քան 40ը ստացել էր մարմնական վնասվածքներ: Այն ժամանակ պատասխանատվությունն իր վրա էր վրեցրել «Իսլամական պետություն»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]