Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության նախարարությունն աշնանացան ցորենի սերմերի ձեռքբերման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Գյուղատնտեսության նախարարությունն աշնանացան ցորենի սերմերի ձեռքբերման վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմերի ձեռքբերման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի աշնանացան ցանքերի  համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից: 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, Ա. Ղուկասյան) և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում (ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, սելեկցիոն կայան 3113, հեռ.` 0312 6 62 39, 091 40 90 58, Ռ. Կարախանյան) առկա է աշնանացան ցորենի «Բեզոստայա 1», «Մակար», «Վասսա», «Կրասնոդարսկայա 99», «Նիրսա», «Գռոմ» սորտերի սուպեր էլիտային, էլիտային և առաջին վերարտադրության սերմնանյութ, մեկ կիլոգրամը հետևյալ արժեքներով.

Սուպեր էլիտային՝ 190, 

էլիտային՝ 170,

առաջին վերարտադրություն՝ 160 դրամ: 

Սերմնանյութի ձեռքբերման համար հողօգտագործողները կարող են դիմել վերոնշյալ կազմակերպություններին: 

Սերմնանյութի ձեռքբերման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 055 541 968 հեռախոսահամարով»,- ասված է գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]