Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին

Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իրավապահ մարմինները որոնում են Բարսելոնայի ահաբեկչության կազմակերպման հիմնական կասկածյալ՝ մարոկկացի Յունես Աբույակուբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Efe գործակալությանը:

Ավելի վաղ իրավապահ մարմինները ենթադրում էին, որ Բարսելոնայի կենտրոնում հետիոտներին վրաերթի է ենթարկել 17-ամյա Մուսա Ուկաբիրը, սակայն Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոն հայտարարել է, որ այդ տարբերակն «ավելի քիչ հավանական է», քան համարվում էր նախկինում: Նոր տարբերակի համաձայն՝ վրաերթն իրականացրել է Յունես Աբույակուբն, ում հաջողվել է փախուստի դիմել հանցագործության վայրից:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի Է: Վարորդին հաջողվել Է ճողոպրել հանցագործության վայրից: Բերման են ենթարկվել երկու կասկածյալներ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]