Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շարմազանովն արձագանքել է Հայաստանն «Արմենիա» վերանվանելու Բագրատյանի առաջարկին

Շարմազանովն արձագանքել է Հայաստանն «Արմենիա» վերանվանելու Բագրատյանի 
առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկին, թե Հայաստանը պետք է վերանվանել Արմենիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դա անհաջող առաջարկ է:

«Ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրինաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ Հունաստանը, Դոյչլանդը՝ Գերմանիան, Սկիպերիան՝ Ալբանիան, Մադիարորսագը՝ Հունգարիան, Մսր՝ Եգիպտոսը․․․ ու այսպես շարունակ։ Եվ վերջապես, մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք , որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին։ Դրա համար էլ մենք կոչվում ենք հայ, իսկ երկիրը՝ Հայաստան»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]