Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ 
մարզաշապիկներով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստների մարզաշապիկների հետևում նրանց անունների փոխարեն գրված կլինի Barcelona, իսկ առջևի հատվածում՝ #TotsSomBarcelona հեշթեգը, որը նշանակում է՝ «Մենք բոլորս Բարսելոնա ենք»:

«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջին տուրի հանդիպմանը հատուկ մարզաշապիկով հանդես գալու թույլտվությունը է ստացել Լա լիգայի ղեկավարությունից: Խաղից առաջ էլ թիմերը մեկ րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]