Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ռեալ»-ի ֆուտբոլիստները մարզումից առաջ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը

«Ռեալ»-ի ֆուտբոլիստները մարզումից առաջ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները հերթական մարզումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռեալ»-ի ֆեյսբուքյան էջում զետեղված լուսանկարում ֆուտբոլիստները շրջան կազմած և մեկ րոպե լռությամբ հարգում են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը:

Ակումբի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարը մակագրված է հետևյալ գրառմամբ. «Մեր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմը այսօրվա մարզումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]