Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը չհաղթեց «Բանանց»-ին

«Ալաշկերտ»-ը չհաղթեց «Բանանց»-ին
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը մեկնարկեց «Բանանց»-«Ալաշկերտ» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ խաղի 8-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը: Երկրորդ կեսում գործող չեմպիոնին հաջողվեց նաև երկրորդ գոլն էլ խփել։ Աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը։ «Բանանց»-ը կարողացավ խուսափել պարտությունից։ Ղուկաս Պողոսյանը և Մատվեյ Գույգանովը օգնեցին հանդիպումն ավարտել ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Առաջնության մյուս խաղերում օգոստոսի 19-ին կմրցեն «Գանձասար-Կապան», իսկ օգոստոսի 20-ին «Արարատ»-«Փյունիկ» զույգերը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am