Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍուրենԿարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական ԳագիկՄարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու և քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկումներին մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպություններիներկայացուցիչներ, նախագծողներ և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղիպատասխանատուները։ Աշխատանքային խումբը Ազատ տնտեսական գոտու տեխնիկական առաջադրանքը քննարկել և նախապատատրաստել է հաստատման։

Օգոստոսի 17-ին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևԻրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]