Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ձերբակալվել Է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը

Ձերբակալվել Է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել Է օգոստոսի 17-ին Բարսելոնայում եւ Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների չորրորդ կասկածյալի ձերբակալման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձերբակալված Է վերջին ժամերին Բարսելոնայում եւ Կամբրիլսում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված չորրորդ մարդը»,-ասված Է կատալոնիական ոստիկանության համառոտ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ահաբեկչական գործողությունների կատարողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ:

Ըստ վերջին տվյալների՝ նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, ներկայում չորսը ձերբակալված են, եւս երեքը ազատության մեջ են գտնվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]