Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ

ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների 
համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչիի այն հայտարարությանը, որ Թուրքիան ցանկանում է համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ, նշեցին. «Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն անդամ բոլոր երկրների համաձայնության պարագայում»:

«ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ Իզմիրում միջազգային բազմոլորտ տոնավաճառի բացման արարողությանը թուրք նախարարը նշել է նաև, որ Եվրասիական տնտեսական միության հետ  մաքսային համաձայնագիր կնքելու առաջարկություն են ստացել, սակայն պետք է անեն ամեն ինչ, որ այն չհակասի Եվրամիության հետ իրենց ունեցած համապատասխան համաձայնագրին:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին: ԵԱՏՄ անդամ-պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]