Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկրին Է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը

Երկրին Է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրին Է մոտենում պոտենցիալ կերպով վտանգավոր երկրաշուրջ օբյեկտների նկատմամբ NASA-ի սիստեմատիկ դիտարկումների սկսվելու ժամանակներից ի վեր (1980-ական թվականների վերջ) խոշորագույն աստղակերպը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի տիեզերական գործակալության կայքում:

Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության (յոթ միլիոն կիլոմետր կամ Երկրի եւ Լուսնի միջեւ 18 հեռավորություն) վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին: Դրա տրամագիծը հասնում Է հինգ կիլոմետրի:

«Հայտնի շատ աստղակերպեր են ավելի մոտեցել Երկրին, քան Ֆլորենսը սեպտեմբերի 1-ին, բայց նրանք բոլորն ավելի փոքր են,- ասել Է Փոլ Հոդասը NASA-ի Երկրաշուրջ օբյեկտների հետազոտությունների կենտրոնից:- Ֆլորենսը ամենախոշոր աստղակերպն Է, որը Երկրին այդքան կմոտենա NASA-ի երկրաշուրջ աստղակերպերի հայտնաբերման եւ հսկման ծրագրի գործարկումից ի վեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]