Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է համարում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ

Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է համարում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 2013թ. տեղի ունեցած վթարի հետևանքով ազատազարկման դատապարտված և վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրեբունի  Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Հրաչյա Հարությունյանի` ռուսական դատարանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության քննությունը: «Ես կանոններն եմ խախտել, մնացածի մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- դատարանում հայտարարեց Հրաչյա Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանում բանտային պայմանները շատ վատն են եղել: Հարցին` ինչո՞ւ էին իրեն պատժախուց տեղափոխել, Հարությունյանը պատասխանեց. «Պատժախուց էին տեղափոխել իբր ճաշարան գնալուց հրաժարվելու համար, բայց այդպիսի բան չի եղել: Ես ճաշարան գնալուց չեմ հրաժարվել»:

Նա նաև նշեց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն Հայաստանում արդեն սկսել է բուժվել: Հարցին` ռուսական բանտում իրեն ճնշե՞լ են,խոշտանգումների ենթարկե՞լ են, Հարությունյանը բացասական պատասխան տվեց:

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]