1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանիայում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել կամ տուժել են 34 երկրների քաղաքացիներ

Իսպանիայում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել կամ տուժել են 34 երկրների քաղաքացիներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում եւ Կամբրիլսում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել կամ վերքեր են ստացել 34 երկրների քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Բարսելոնայում եւ Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածներն ու վիրավորները, ըստ նախնական տվյալների, 34 տարբեր երկրներից են»,-ասված Է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն, երկրների այդ ցուցակի մեջ մտնում են՝ Իսպանիան, Գերմանիան, Ալժիրը, Արգենտինան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մարոկոն, Կանադան, Չինաստանը (եւ Թայվանը), Կոլումբիան, Ռումինիան, Վենեսուելան, Կուբան, Էկվադորը, Եգիպտոսը, ԱՄՆ-ը, Ֆիլիպինները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Հոլանդիան, Հոնդուրասը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Քուվեյթը, Մակեդոնիան, Մավրիտանիան, Պակիստանը, Պերուն, Դոմինիկյան Հանրապետությունը, Թուրքիան:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել Է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի Է: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]