Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացումը ՀՀ-ի տնտեսության վրա դրական կարող է անդրադառնալ. Ավագ Հարությունյան

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացումը ՀՀ-ի տնտեսության վրա դրական 
կարող է անդրադառնալ. Ավագ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական խմիչքների հիմնական շուկան Ռուսաստանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Այն, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները խորացել են, նրա պնդմամբ Հայաստանի վրա կարող է ազդել երկու ձևով:

«Անկախ պատժամիջոցներ լինելու կամ չլինելու փաստից՝ ՌԴ-ն որոշել էր 2025 թվականին անցնել իր արտադրած օղու և կոնյակի վաճառքին: Հիմա պատժամիջոցները ստիպում են, որ ինքն այս ծրագիրն ավելի արագ իրականացնի: Երկրորդ խնդիրն այն է, որ այս պարագայում ՌԴ-ն կսկսի որակի, կեղծի ու իրականի մեթոդներ ներդնել ու ինտենսիվացնել: ՌԴ-ն վերջերս ներմուծվող կոնյակների ստուգում իրականացրեց: Իրականում այս ստուգումների նպատակը շուկայում ՌԴ կոնյակի դիրքերի ամրապնդումն էր»,- նկատեց  Հարությունյանը:

Ավագ Հարությունյանը այդ պատժամիջոցների խստացման մեջ ՀՀ-ի համար դրական կողմեր է տեսնում:

Այդպիսով, ՀՀ-ն ստիպված կլինի նոր շուկաներ որոնել, ինչպես նաև կբարձրացնի արտադրության որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]