1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՀ-ն դրական Է գնահատում տնտեսական ակտիվության մակարդակը ԵԱՏՄ-ի երկրներում

ԵԱՏՀ-ն դրական Է գնահատում տնտեսական ակտիվության մակարդակը ԵԱՏՄ-ի երկրներում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերլուծաբանների գնահատմամբ` ԵԱՏՄ-ի երկրներում տնտեսական ակտիվության մակարդակն ընդհանուր առմամբ շարունակում Է բարձր մնալ երկարաժամկետ միջին մեծություններից, մասնավորապես, տնտեսական ակտիվության հետագա աճ Է ակնկալվում Ղազախստանում եւ Ղրղզստանում, ինչի մասին վկայում են հանրագումարային համընկնող եւ հանրագումարային առաջանցիկ ինդիկատորների մեծությունները, որոնք հաշվարկվում են ԵԱՏՀ-ում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, այդ ցուցիչները նաեւ վկայում են կարճաժամկետ ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների զարգացման նպաստավոր հեռանկարների մասին: Առաջանցիկ հանրագումարային ինդիկատորների մեծությունները Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի համար նշում են, որ նրանց տնտեսությունները գտնվում են տնտեսական ակտիվության աճի եւ դանդաղման փուլերի միջեւ, ընդ որում՝ ռիսկերը տեղափոխված են աճի տեմպերի նվազման կողմը:

Համընկնող հանրագումարային ինդիկատորները հիմնվում են ՀՆԱ-ի տվյալների վրա, անհրաժեշտության դեպքում տվյալներ են օգտագործվում տնտեսական գործունեության առանձին տեսակների վերաբերյալ: Դրանք տնտեսության վիճակին գնահատական են տալիս գործարար ցիկլի առումով: Հանրագումարային առաջանցիկ ինդիկատորները հիմնվում են հատուկ ընտրված ցուցանիշների վրա՝ նպատակ ունենալով պատկերացում կազմել կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ի անդամ պետություններում տնտեսական ակտիվության փոփոխման դինամիկայի ուղղության վերաբերյալ: Ցուցիչները հաշվարկելիս հաշվի են առնվում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից կիրառվող մոտեցումները:

2017 թվականի հունվար-հուլիսին 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ՀՆԱ-ի աճի տեմպերի ընթացիկ գնահատականներն են՝ Հայաստան՝ +6,1 տոկոս (ԵԱՏՀ-ի գնահատմամբ), Բելառուս՝ +1,0 տոկոս (ազգային վիճակագրական մարմինների տվյալներով), Ղազախստան՝ +4,2 տոկոս (Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ), Ղրղզստան՝ +6,4 տոկոս (ազգային վիճակագրական մարմինների տվյալներով), Ռուսաստան՝ +1,7 տոկոս (ՌԴ տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]