Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը եւ Գաբրիելը քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

Լավրովը եւ Գաբրիելը քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Զիգմար Գաբրիելը օգոստոսի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը, ինչի մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Նախարարները քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը եւ ճգնաժամից դուրս գալու ուղիները,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-Լավրովը եւ Գաբրիելն ընդգծել են, որ Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական-դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի, ինչին կոչված Է օժանդակել կորեական կարգավորման ռուս-չինական ճանապարհի քարտեզը»:

«Հաստատվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը կատարելու հանձնառությունը»,-հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]