Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Բազեի» մասնակիցները և ՀԵՀ կամավորները պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնման աշխատանքներին

«Բազեի» մասնակիցները և ՀԵՀ կամավորները պատրաստ են ներգրավվելու Խոսրովի 
անտառի վերականգնման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բազե» հավաքի մասնակիցները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորներն անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմինների հետ համագործակցաբար պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնմանը՝ մասնակցելով ծառատունկերի և այլ աշխատանքների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Օգոստոսի 21-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ 2017-ը հավաքի համար հոբելյանական է. նշվում է «Բազեի» 15-ամյակը, ուստի ծրագրում նախատեսված են նաև մի շարք հոբելյանական միջոցառումներ։ Կհյուրընկալվեն հավաքի կազմավորման ակունքներում կանգնած մարդիկ։

Յոթ օրերի ընթացքում Հայաստանի, Արցախի, սփյուռքի շուրջ 500 երիտասարդներ մրցելու են ինտելեկտուալ, մշակութային և մարզական միջոցառումներին։

Կարեն Ավագյանը նկատել է, որ հավաքի նպատակն է բացահայտել տարբեր բնագավառներում շնորհալի երիտասարդներին, մասնակիցներին տալ ինքնադրսևորման հնարավորություն։ Ի դեպ, «Բազեում» են իրենց առաջին քայլերն արել և հետագայում մեծ հաջողությունների հասել մշակութային տարբեր ոլորտներում հայտնի բազմաթիվ անձինք։

«Բազեի» մասնակիցները 15 տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ հանրային ակցիաների, սոցիալական ծրագրերի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]