1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բարսելոնայի օդանավակայանում գոտիներ են ստեղծվել ահաբեկչության զոհերի հարազատներին ընդունելու համար

Բարսելոնայի օդանավակայանում գոտիներ են ստեղծվել ահաբեկչության զոհերի հարազատներին ընդունելու համար
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի Էլ Պրատ միջազգային օդանավակայանը երկու հատուկ գոտի Է ստեղծել Կատալոնիայում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների եւ տուժածների հարազատներին եւ մտերիմներին ընդունելու համար: Օգոստոսի 18-ին այս մասին հաղորդել Է La Vanguardia թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ օդային նավահանգստում նաեւ օգնում են այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են ավելի շուտ մեկնել երկրից: Բարսելոնայի ահաբեկչական գործողության 13 զոհերի մարմիններն արդեն տարվել են դատական բժշկության ինստիտուտ՝ սպասելով զոհվածների ընտանիքների անդամների ժամանմանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ի երեկոյան Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի վարորդը մխրճվել Է անցորդների բազմության մեջ: Գրոհը 13 մարդու կյանք Է խլել, ավելի քան 100-ը տուժել Է: Հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]