1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում սպանության փորձ կատարած անձը հայտնաբերվել է

Գյումրիում սպանության փորձ կատարած անձը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 18-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, ով այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 25-ին ժամը 23.15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքով մի տղամարդ:
Քրեական հետախույզները պարզել էին, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում գործող սրճարաններից մեկի դիմաց տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել են Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը և տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության և ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել էր Արտյոմ Ղազարյանը:
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել և հայտարարվել հետախուզում:
Արդեն հուլիսի 1-ին սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր նախկինում գողության համար դատապարտված Կարեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]