Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարսելոնան ահաբեկչությունից հետո. քաղաքի փողոցներն ամայացել են

Բարսելոնան ահաբեկչությունից հետո. քաղաքի փողոցներն ամայացել են
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնան՝ ամբողջ աշխարհից հազարավոր օտարերկրացիների հանգստի սիրելի վայրը, ամայացել Է ահաբեկչական գործողությունից հետո, որն օգոստոսի 17-ին տեղի ունեցավ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Ռամբլայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս գրոհը թագավորությունում դարձել Է խոշորագույնը 2004 թվականից ի վեր. այն ժամանակ Իսպանիայում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ տեղի ունեցան մի շարք պայթյուններ, զոհվեց շուրջ 190 մարդ, ավելի քան 2 հազար հոգի տուժեց:

Այժմ քաղաքի կենտրոնում, որտեղ սովորաբար ամառային սեզոնում հնարավոր չԷ անցնել, գրեթե ոչ ոք չկա: Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ զբոսնում են ամայի փողոցներով, մտահոգ տեսքով մշտապես այս ու այն կողմ են նայում:

Բարսելոնայի հանրաճանաչ դարավանդները, որոնք այդքան սիրում են զբոսաշրջիկները, նույնպես ամայի են: Շատ հաստատություններ փակվել են ժամանակից շուտ: Նույնիսկ ավտոմեքնաներն են քաղաքում քչացել, ճանապարհներին կուտակումներ են առաջացել սոսկ Բարսելոնայի հենց կենտրոնում, քանի որ ոստիկանները փակել են քաղաքի այդ մասը, եւ վարորդներն ստիպված շրջանցիկ ուղիներ են փնտրում:

Ռամբլայի ամբողջ փողոցի երկայնքով շարունակում են հերթապահել իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք կասկածանքով են նայում իրենց մոտեցող յուրաքանչյուր մարդու կամ մարդկանց խմբերի, սակայն ըստ որում օգնում են բոլորին, ովքեր փակ փողոցների պատճառով չեն կարողանում գտնել ճանապարհը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]