1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը

Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը գտնվում Էր տնային կալանքի տակ, դադարեցրել Է հացադուլն այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնել Է նրա տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:

Նրա տվյալներով՝ Քյարուբին հանդիպում Է ունեցել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հազիզադե Հաշեմիի հետ եւ որոշակի հավաստիացումներ ստացել նրանից, ինչից հետո դադարեցրել Է հացադուլը: Նախօրյակին հաղորդվել Էր, որ Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախկին խոսնակ եւ ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, օգոստոսի 17-ին հոսպիտալացվել Է այն բանից գրեթե մեկ օր անց, երբ հացադուլ Է հայտարարել:

Ընդդիմադիր գործիչը հացադուլ Էր սկսել իր գործով դատական լսումների ամսաթիվը որոշելու պահանջով: Սակայն ավելի ուշ Քյարուբիին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշել են արյան բարձր ճնշում: Քյարուբիի կինը հայտարարել Է, որ նա նաեւ պահանջել Է իր տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին եւ ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:

Ընդդիմադիր գործիչը 2011 թվականից ի վեր գտնվում Է տնային կալանքի տակ բողոքի այն գործողություններին մասնակցելու համար, որոնք երկրում անցկացվել են 2009 թվականին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]