Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայում կառավարական զորքերն ահաբեկիչներին շրջապատում են Աքերբաթ քաղաքի շրջանում

Սիրիայում կառավարական զորքերն ահաբեկիչներին շրջապատում են Աքերբաթ քաղաքի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զորքերի գրոհող ջոկատները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օգնությամբ վերջին մի քանի օրվա ընթացքում լիակատար վերահսկողություն են հաստատել Հսայա եւ Էս Սավանեթ բնակավայրերի շրջանում միմյանց դեմ առ դեմ գտնվող մի շարք բարձունքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը:

«Սիրիական զորքերի հաջող գործողությունների արդյունքում Աքերբաթի շրջանում զենքով, զինամթերքով եւ նյութերով զինյալների մատակարարման վերջին երթուղին գտնվում Է սիրիական զորքերի կրակային վերահսկողության ներքո»,- ասված Է Ռուսաստանի զինվորական գերատեսչության հաղորդագրության մեջ: Աքերբաթի մոտ շրջապատումից դուրս պրծնելու համար ահաբեկիչները ոչ մեծ խմբերով ավտոմոբիլներով, ավտոբուսներով եւ զրահատեխնիկայով փորձում են հեռանալ Դեր Զոր քաղաքի ուղղությամբ, որը Մուսուլի անկումից հետո ԻՊ-ի համար դարձել Է վերջին խոշոր հենակետը Սիրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]