Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բարսելոնայում կեսօրին լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Բարսելոնայում կեսօրին լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ ահաբեկչության զոհերի
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) լռության րոպե Է հայտարարվելու օգոստոսի 17-ին կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է La Vanguardia թերթը:

Ըստ նրա տեղեկատվության, սպասվում Է, որ հրապարակ կժամանեն Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաոն:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, պիրենեյան թագավորության ամբողջ տարածքում եռօրյա սուգ Է հայտարարված:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի Է: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]