Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառներն անվճար կտեղադրվեն 
Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ուրացման ճարտարապետները» ֆիլմի մասին ծանուցող պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա»  առևտրի կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է asbarez.com-ը: Օգոստոսի 17-ին ֆիլմի մասին ծանուցող պաստառների տեղադրումն «Ամերիկանա» առևտրի կենտրոնում արգելող որոշման դեմ Գլենդելի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած ասուլիսից ժամեր առաջ հանձնախումբը «Ամերիկանա» առևտրի կենտրոնի սեփականատեր Ջեքի Լևիի ստորագրությամբ նամակ է ստացել, որ պաստառները կենտրոնում կտեղադրվեն անվճար:

Ջեքի Լևիի նամակում նաև դատապարտվում են աշխարհի բոլոր բռնարարքները, ներառյալ` Հայոց ցեղասպանությունը, որը ժխտելու Թուրքիայի քաղաքականության մասին էլ պատմում է «Ուրացման ճարտարապետները վավերագրական ֆիլմը:

Գլենդելի Հայ դատի հանձնախումբը ողջունում է այդ ուշացած, բայց կարևոր որոշումը` շեշտելով, որ սա միայն առաջին քայլն է հայության նկատմամբ «Ամերիկանա»-ի ոչ զգայուն մոտեցումը սրբագրելու ուղղությամբ:

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին, որն իր բողոքի ձայնը լսելի դարձրեց` ապահովելով «Ամերիկանա»-ի որոշման սրբագրումը:

Գլենդելի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նաև Կալիֆոռնիայի նահանգային Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոյին, Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամներին, կոնգրեսական Ադամ Շիֆին, Լոս Անջելես գավառի վերահսկիչ Քեթրին Փարքերին և Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին, ովքեր աջակցել են հայ համայնքի կազմակերպած բողոքի արշավին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]