Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բարսելոնայում ահաբեկչության հետեւանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ

Բարսելոնայում ահաբեկչության հետեւանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի կենտրոնում կատարված ահաբեկչության հետեւանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը հղում անելով տեղական իշխանություններին: Առայժմ հայտնի Է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի եւ Ալժիրի քաղաքացիներ:

Առնվազն 13 մարդ Է զոհվել եւ ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ Է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել Է ջիհադական ահաբեկչություն, որը գլոբալ պատասխան Է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող Է վերջնական չլինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]