Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ Է հայտնի այս պահի դրությամբ

Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ Է հայտնի այս պահի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 13 մարդ Է զոհվել եւ ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում մխրճվել է բազմության մեջ: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումն ստանձնել Է հարձակման պատասխանատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել Է ջիհադական ահաբեկչության ակտ, որը գլոբալ պատասխան Է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող Է վերջնական չլինել:

Այս հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել Է երկու հոգի՝ մարոկացի եւ Մելիլիայի՝ Հյուսիսային Աֆրիկայում իսպանական միջատարածքի բնակիչ: Սակայն նրանցից ոչ մեկը չի եղել մինիվենի վարորդը: Նա, ինչպես հաղորդվում Է, կարողացել Է փախչել, եւ այժմ ոսիտիկանությունն սկսել Է նրա ինտենսիվ որոնումները:

Այս ահաբեկչական գործողությունն Իսպանիայում ամենաարյունալին Է դարձել 2004 թվականի մարտից ի վեր, երբ իսլամիստ զինյալները ռումբեր Էին դրել Մադրիդի արվարձանային գնացքներում: Պայթյունի զոհ էր դարձել 191 մարդ եւ ավելի քան 1800-ը վնասվածքներ եւ խեղումներ ստացել:

Օգոստոսի լույս 18-ի գիշերն Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել Է երկրորդ ահաբեկչության կանխման մասին, որը պետք Է կատարվեր միեւնույն սխեմայով, ինչ Բարսելոնայինը, Կամբրիլսե ծովամերձ քաղաքում՝ Բարսելոնայից 100 կիլոմետր հարավ: Չորս կասկածյալներ սպանվել են, եւս մեկը վիրավոր Է: Ավելի ուշ վիրավոր հանցագործը մահացել Է: Հարձակվողները վիրավորել են յոթ մարդու, ներառյալ մեկ ոստիկանի:

Բարսելոնայում հարձակումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 16:50-ին (Երեւանի ժամանակով 18:50-ին): Ֆուրգոնը մարդկանցով, ներառյալ զբոսաշրջիկներով լեփլեցուն Ռամբլայի ճեմուղի Է մխրճվել Կատալոնիայի հրապարակի կողմից: Ռամբլան քաղաքի կենտրոնական ճեմուղին Է, դրա երկարությունը 1,2 կիլոմետր Է: Ճեմուղին մեծ ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում՝ իր շուկայական առեւտրաշարքերով, բարերով, սրճարաններով եւ ռեստորաններով: Տակը գցելով մարդկանց՝ մինիվենը զիգզագներով ավելի քան 500 մետր ընթացել Է ժամում շուրջ 80 կիլոմետր արագությամբ եւ կանգ առել Բոկերիայի հրապարակում: Այս պահի դրությամբ հայտնի Է 13 զոհվածների մասին: Վիրավորների թիվը մոտենում Է հարյուրի, նրանցից 15-ը ծանր վիճակում են: 

Իսպանիայի պաշտոնատար անձանց տեղեկատվությամբ՝ Բարսելոնում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զոհվածներն ու վիրավորներն առնվազն 18 երկրների քաղաքացիներ են: Հարձակման մասնակիցների ստույգ թիվը մինչ այժմ հայտնի չԷ:

Ահաբեկչությունից շատ չանցած տեղակայված ուղեփակոցներից մեկում մի այլ ավտոմոբիլ վրաերթի Է ենթարկել երկու ոստիկանների: Վարորդին գնդակահարել են, պարզվել Է, որ տեղի ունեցածն առնչություն ունի ճեմուղու ահաբեկչության հետ: Դրանից մեկ օր առաջ բնակելի տանը պայթյուն Է տեղի ունեցել Ալկանարում՝ Բարսելոնայից ոչ հեռու ափամերձ քաղաքում: Օգոստոսի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, յոթը՝ վիրավորվել, իսկ տունը քանդվել Է: Ոստիկանությունն այդ պայթյունը կապում Է Բարսելոնայում կատարված հարձակման հետ: El Pais թերթի տվյալներով՝ պայթյունի վայրում հայտնաբերվել են պրոպանով եւ բուտանով բալոններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]