1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շարմազանովը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին կոչերը երկրի քաղաքական կյանքի արհեստական օրակարգ է որակում

Շարմազանովը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին կոչերը երկրի քաղաքական կյանքի արհեստական օրակարգ է որակում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված է և արդյունավետ. Հայաստանի իշխանությունները չեն սատարում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի դիրքորոշմանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում խոսել ոչ թե զգացմունքային դաշտում կամ արտաքին քաղաքական ճաշակով, այլ փաստերով: Մենք գտնում ենք, որ դա արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար: Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքը միայն Հանրապետական կուսակցության կողմից չի պաշտպանվել: Այս որոշումն արժանացել է խորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնության աջակցությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Շարմազանովը հավելեց, որ ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի Հայաստանի լինի Եվրասիական տնտեսական միության կազմում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող զարգացնել հարաբերություններն այլ երկրների և միությունների, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]