Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ առողջապահության նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհուրդը գումարել է անդրանիկ նիստը

ՀՀ առողջապահության նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհուրդը գումարել է անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. ««Ձեզ պետք է խնդրեմ, որ կանգնեք մեր կողքին և մասնակից դառնաք առողջապահության համակարգի առողջացման ծրագրերին»,- ողջունելով նորաստեղծ խորհրդի անդամներին` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը կընթանա առողջ քննարկումների և անգամ բանավեճերի մթնոլորտում։

Անդրադառնալով օրակարգում ընդգրկված հարցերին` նախարարը կարևորել է  երիտասարդ մասնագետների խորհրդի դերը առողջապահաության ոլորտի զարգացմանն ուղղված գերակա ծրագրերի իրականացման գործում։   

«Ես Ձեզ տեսնում եմ որպես հասարակական կյանքին նոր շունչ հաղորդողներ։ Դուք պետք է խթանեք մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացմանը բժշկական ծառայությունների որակի բարելավման գործում»,- ասել է Լևոն Ալթունյանը։ Նա միաժամանակ առաջարկել է, հաշվի առնելով նախարարության գերակա խնդիրները, առաջին հերթին աջակից դառնալ կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման գործին։

Այնուհետև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանի մասնակցությամբ քննարկվել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Խորհրդի ղեկավարի տեղակալ Զավեն Քոլոյանը ներկայացրել է երիտասարդ մասնագետների մոտեցումներն ու նպատակին հասնելու տեսլականը։ Ակտիվ բանավեճից հետո խորհրդի անդամներն առաջարկել են առանձին քննարկումների արդյունքում հստակեցնել իրենց մասնակցության ուղղություններն ու ձևաչափը, ինչպես նաև հանդես գալ նոր առաջարկներով։

Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի 25-26-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական ֆորումի կազմակերպչական աշխատանքներին։

Լևոն Ալթունյանն հորդորել է հաջորդող նիստերի օրակարգում ընդգրկել երկուական հարց` մեկը նախարարի, մյուսը` երիտասարդների կողմից առաջարդրված։

«Վստահ եմ, որ այս խորհուրդը իսկապես թարմություն կհաղորդի մեր համակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման գործին»,-եզրափակելով նիստը` ասել է Լևոն Ալթունյանը։  

Նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստին մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Նշենք, որ խորհուրդը ձևավորվել է մարզերի և մայրաքաղաքի երիտասարդ մասնագետների հետ նախարարի ունեցած հանդիպումների արդյունքում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]