Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում բռնկված  հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջները մարել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ստվարաթղթի փաթեթավորման պահեստի հրդեհը, որի պատճառով այրվել են  պահեստի (50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ, պահեստում կուտակած ստվարաթուղթ՝ 70 խմ և 2 հաստոց: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Օգոստոսի 17-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգիշտի փողոցում գտնվող Նոյ գինու և կոնյակի գործարանի փաթեթավորման պահեստում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ  և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ստվարաթղթի փաթեթավորման պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել է 18:11-ին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]