1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ազնավուրը Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Օլանդին

Ազնավուրը Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Օլանդին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հեղինակավոր Փառքի ծառուղում անվանական աստղի բացման կապակցությամբ Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ  մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ֆրանսահայ հայտնի հասարակական գործիչ Ռիշար Ֆինդիկյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ Ազնավուրի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն, ինչպես նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին:
Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:

«Շառլ Ազնավուրն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող կատարող է», - ասել է Փառքի ծառուղու միջոցառումների պրոդյուսեր Անա Մարտինեսը:

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝  ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]