1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը

Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի կառավարությունը ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում որոշել է ուժեղացնել բուլղարա-թուրքական սահմանի վերահսկողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Die Welt պարբերականը:

«Մեր սահմանի հսկողությունն ուժեղացնելու նպատակով ներգրավելու ենք զորքեր»,- հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը: 

Բուլղարական կողմը որոշել է բուլղարա-թուքական սահմանային հատվածը բաժանել 5 գոտիների, որոնցից յուրաքանչյուրը հսկվելու է մեկ զորամասի կողմից: 

Սահմանային վերահսկողության մեջ նախատեսվում է ներգրավել 600 զինվոր, բացի զինվորական վերահսկողությունից սահմանային հատվածը հսկվելու է նաև տեսախցիկների և անօդաչու սարքերի միջոցով:

 Թուրքիայի սահմանակից Բուլղարիան հանդիսանում է «Բուլղարական երթուղու» մի մասը, որով փախստականները փորձում են հասնել Արևմտյան Եվրոպա: Բուլղարական կողմի հավաստմամբ` բուլղարա-թուրքական սահամանային պատի կառուցումից հետո փախստականների անօրինական Բուլղարիա անցնելու դեպքերը զգալիորեն նվազել են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]