Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը հայտարարել Է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին

Իրանը հայտարարել Է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ամրապնդելու Է հրթիռային ներուժը, հատկապես բալիստիկ ու թեւավոր հրթիռների ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Press TV հեռուստաալիքը, օգոստոսի 17-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության փոխնախարար բրիգադի գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գեներալը հանդես Է եկել Մեջլիսում (հանրապետության խորհրդարան) պաշտպանության նախարարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ: Խաթամիի թեկնածությունն առաջադրել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Առաջիկա չորս տարում մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման հետ միասին մենք առանձնակի ուշադրություն կհատկացնենք բալիստիկ հրթիռների հզորության աճին, ռազմավարական ավիացիայի եւ ռազմածովային նավատորմի հնարավորություններին, արագ արձագանքման ուժերի ավելացմանը:

Իրանը զսպման կարողություն Է ձեռք բերել, թշնամիներն ընդունում են մեր պաշտպանության հնարավորությունները տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել Է Խաթամին: Նա նաեւ հայտարարել Է արագ արձագանքման ուժերի 10 բրիգադ ստեղծելու մասին:

Գեներալը նշել Է հանրապետությունը մեկուսացնելու թշնամիների փորձերի ձախողումը. «Շատ կառավարություններ, որոնք առաջինների թվում պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ, այսօր փորձում են զարգացնել համագործակցությունը»:

Խաթամին նաեւ հայտարարել Է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներին հակահարված տալու անհրաժեշտության մասին: Իրանը քանիցս ընդգծել Է, որ իր ռազմական հզորությունը վտանգ չի ներկայացնում մյուս երկրների համար եւ ամբողջությամբ խարսխվում Է զսպման դոկտրինի վրա:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Իրանը 0,5 մլրդ դոլարով ավելացրել Է բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի ֆինանսավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]