Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հետազոտությունն ի հայտ Է բերել առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնը

Հետազոտությունն ի հայտ Է բերել առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնը
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիայի iPhone 7 մակնիշի սմարթֆոնը 2017 թվականի երկրորդ եռամսյակում շարունակել Է գլխավորել ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակը. այս սարքի համաշխարհային մատակարարումների ծավալը կազմել Է 16,9 միլիոն հատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Strategy Analytics ընկերության ուսումնասիրության մեջ:
«Ըստ մեր գնահատումների՝ Apple ընկերության iPhone 7-ի մատակարարումները կազմել են 16,9 մլն միավոր, դրանց բաժին Է ընկել 2017 թվականի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում շուկայի 5 տոկոսը: iPhone 7-ն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնների մոդելն Է մնում օգտատիրոջը հարմար դիզայնի, օժանդակ հավելվածների եւ մանրածախ լայն ցանցի գրավիչ համադրության շնորհիվ»,-հայտարարել Է Strategy Analytics-ի ավագ վերլուծաբան Յուհա Վինթերը, որի խոսքը մեջբերված Է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ մոդելի մատակարարումների ծավալը եւ շուկայի բաժինը առաջին եռամյակի համեմատությամբ նվազել են. դրանք կազմում Էին 21,5 մլն միավոր կամ համաշխարհային շուկայի 6 տոկոսը:
Մեծ Էկրանով եւ ավելի բարձր գնով iPhone 7 Plus-ի մատակարարումներն ապրիլ-հունիս ամիսներին կազմել են 15,1 մլն միավոր, դրանց բաժին Է ընկել ամբողջ համաշխարհային շուկայի 4 տոկոսը: «Այսօր Apple-ը ներկայացնում Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնների հինգ մոդելներից երկուսը»,-հավելել Է Վինթերը: Առաջին եռամսյակում այս մոդելի մատակարարումները կազմել են 17,4 մլն միավոր, դրանց բաժին Է ընկել սմարթֆոնների համաշխարհային շուկայի 5 տոկոսը:
Ամենավաճառվող սմարթֆոնների թվում երրորդ տեղն զբաղեցրել Է Samsung հարավկորեական կորպորացիայի առաջատար Galaxy S8-ը: Այս մոդելին բաժին Է ընկել երկրորդ եռամսյակում ամբողջ շուկայի 3 տոկոսը, համաշխարհային մատակարարումները կազմել են 10,2 մլն միավոր: Samsung-ի Galaxy S8+ մոդելի մատակարարումների ծավալը հաշվետու եռամսյակում հասել Է 9 միլիոն հատի, իսկ համաշխարհային շուկայում բաժինը կազմել Է 2 տոկոս:
«Samsung-ի Galaxy S8+ մոդելն ակնթարթորեն դարձավ աշխարհում ամենամեծ ժողովրդականությունը վայելող սմարթֆոնի մոդելը ОС Android-ի բազայի վրա՝ կորացված Էկրանով գրավիչ դիզայնի, հավելվածների հարուստ պորտֆելի եւ տասնյակ երկրներում իր դասի մեջ լավագույն մանրածախ ցանցի շնորհիվ»,-տեղեկագրում մեջբերվում Է Strategy Analytics-ի ղեկավար Նիլ Մոուսթոնի խոսքը:
Երկրորդ եռամսյակում ամենավաճառվող սմարթֆոնների թվում հինգերորդ տեղն զբաղեցրել Է չինական Xiaomi Redmi 4A-ն՝ մատակարարումների 5,5 մլն հատ ծավալով եւ շուկայում 2 տոկոս բաժնով: Իսկ ընդամենը երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները, Strategy Analytics-ի տվյալներով, տարեկան արտահայտությամբ ավելացել են 5,53 տոկոսով եւ հասել 360,4 մլն միավորի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]