Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը փորձել է մարմնով պաշտպանել Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպները

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը փորձել է մարմնով պաշտպանել Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Բաթմանի պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը իրեն շղթայել է Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպներից, որպեսզի պաշտպանի դրանք պետական ծրագրով քանդվելուց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական  demokrathaber.org-ը:

Թուրքիայի Անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը որոշել է Հասանքեյֆի հնագույն պարիսպները քանդել, քանի որ դրանք վտանգ են հանդիսանում շրջապատի համար:

Մեհմեթ Ալի Ասլանը պետական ծրագրով Հասանքեյֆի պարիսպների քանդումը նմանեցրել է սիրիական Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված պատմական արժեքների ոչնչացմանը:

Պատգամավորը ժողովրդին  կոչ է արել համախմբել և պաշտպանել պատմական հնությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]