Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ Հայաստանից ավելի վճռական քայլերի անհրաժեշտություն կա. քաղաքագետ  

Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ Հայաստանից ավելի վճռական քայլերի անհրաժեշտություն կա. քաղաքագետ  

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է քաղաքական նպատակ դարձնի Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղան վերադարձնելը և ավելի վճռական լինի այդ հարցում: Օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Արցախն էլ իր կողմից պետք է նախաձեռնողականություն դրսևորի և միջազգային հանրությանը հստակ բացատրի, թե ինչ կտա իր վերադարձը բանակցային սեղան: Ի վերջո, լուծվում է Արցախի ճակատագիրը և անտրամաբանական և անընդունելի է, որ արցախյան կողմը բանակցություններին չի մասնակցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանը նաև ընդգծեց, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի այդ հարցում հնարավոր լինի հաջողության հասնել: Նրա գնահատմամբ` Հայաստանը պետք է հրաժարվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]