Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հոսպիտալացվել Է Իրանի ընդդիմության՝ հացադուլ հայտարարած առաջնորդը

Հոսպիտալացվել Է Իրանի ընդդիմության՝ հացադուլ հայտարարած առաջնորդը
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախկին խոսնակ եւ ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը տնային կալանքի տակ Էր գտնվում, օգոստոսի 17-ին հոսպիտալացվել Է այն բանից գրեթե մեկ օր անց, երբ հացադուլ Է հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են իրանական ԶԼՄ-ները:

«Նրա առողջական վիճակը վատացել Է հացադուլ հայտարարելուց հետո, եւ այժմ նա գտնվում Է հիվանդանոցում»,-գրում Է Քյարուբիի ընտանիքին մոտ կանգնած Saham News կայքը:

Ընդդիմադիր գործիչը հացադուլ Է սկսել իր գործով դատական լսումների ամսաթիվը որոշելու պահանջով: Սակայն ավելի ուշ Քյարուբիին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշել են արյան բարձր ճնշում: Ընդսմին Քյարուբին առաջվա պես հրաժարվում Է սնունդ ընդունել:

Քյարուբիի կինը հայտարարել Է, որ նա նաեւ պահանջել Է իր տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին եւ ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:

Ընդդիմադիր գործիչը 2011 թվականից ի վեր գտնվում Է տնային կալանքի տակ, ինչպես եւ ընդդիմադիր շարժման գծով նրա զինակից Հոսեյն Մոսավին՝ բողոքի գործողություններին մասնակցելու համար, որոնք երկրում անցկացվել են 2009 թվականին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]