Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկու պետական ձեռնարկություններ կմասնավորեցվեն ուղղակի վաճառքի ձևով

Երկու պետական ձեռնարկություններ կմասնավորեցվեն ուղղակի վաճառքի ձևով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թույլատրեց պետական գույքի կառավարման վարչությանը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով մասնավորեցման համար առաջարկել «Բյուրեղ» հանքային ջրի» ՓԲԸ-ի 9.034 տոկոս պետական բաժնեմասը՝ 3 424 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն 5 498 հազ. դրամ գնահատված արժեքով կառաջարկվի ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին, եթե վերջիններս այն ձեռք չբերեն, ապա ընկերության պետական բաժնեմասը կմասնավորեցվի դասական աճուրդով: «Բյուրեղ» հանքային ջրի» ՓԲԸ-ն գործունեություն չի ծավալում: Ընկերությունում հաշվառվում է մեկ հաստիք՝ տնօրեն: «Բյուրեղ» ապրանքատեսակն արտադրվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից և ոչ մի առնչություն չունի «Բյուրեղ» հանքային ջրի» ՓԲԸ-ի հետ: Գույքն առկա է պետգույքի մասնավորեցման 2017-20 թվականների ծրագրում: Մասնավորեցման արդյունքում ակնկալվում է ընկերության վիճակի բարելավում, պետական բյուջեի մուտքերի ավելացում: Կառավարությունը թույլատրեց նաև պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ պետական բաժնետոմսերը 100 տոկոսով մասնավորեցնել դասական աճուրդով: 2017 թվականի հունիսի 7-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը կազմում է 5 443 523 դրամ: «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2015 թ. դեկտեմբերին: Ընկերությունը համարվում է մասնավորեցման ծրագրի մաս և ենթակա է մասնավորեցման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]