Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ունի աշխատակազմի նոր ղեկավար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ունի 
աշխատակազմի նոր ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Սամվել Ամիրխանյանը նշանակվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար:

Սամվել Ամիրխանյանը ծնվել է 1954թ., ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի արդյունաբերություն և քաղաքացիական շինարարություն բաժինը, այնուհետև՝ Երևանի տնտեսագիտական ինստիտուտի հաշվապահական հաշվառում և վերլուծություն բաժինը:

2001-2013թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար, նախարարի խորհրդական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա աշխատել է «Անելիք-բանկ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ, վարչության նախագահի խորհրդական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]