Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրապարակվել են Apple-ի հեռուստացույցի լուսանկարները

Հրապարակվել են Apple-ի հեռուստացույցի լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հրապարակվել են Apple-ի հեռուստացույցի նախատիպի լուսանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է MacRumors-ը՝ վկայակոչելով Weibo չինական սոցցանցի փոստին:

Հրապարակման հեղինակը պնդում Է, որ Apple-ի OLED-հեռուստացույցն ունի «մոտավորապես 60 դյույմ» անկյունագիծ: Սարքի կորպուսը պատրաստված Է մետաղից, իսկ Էկրանն ունի նեղ շրջանակներ: Լուսանկարներն արվել են թեստային գոտում, դա հեռուստացույցի վերջնական տարբերակը չԷ:

Առաջին անգամ հեռուստացույցի ստեղծման նախագծի մասին հայտնի Է դարձել Սթիվ Ջոբսի հարցազրույցից, որը հրապարակվել Էր 2011 թվականին նրա մահվանից անմիջապես հետո: Այդ ժամանակ նա պատմել Էր, որ ցանկանում Է ստեղծել «միավորված հեռուստատեսային սարք, որը դյուրին կլիներ օգտագործել», եւ որ ինքը գրեթե մինչեւ վերջ կշռադատել Է օգտատերերի ինտերֆեյսը նման հեռուստացույցի համար:

Սակայն 2015 թվականին Wall Street Journal հանդեսը հայտնել Է, որ կորպորացիան դադարեցրել Է սեփական հեռուստացույցների թողարկման 10-ամյա ծրագիրը: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ընկերության ղեկավարությունն ընդունել Է, որ մի քանի գաղափարներ չեն կարող կյանքի կոչվել, իսկ գոյություն ունեցող մշակումները բավական չեն շուկա դուրս գալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]