Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վահան Բիչախչյանը առաջին գոլն է խփել «Ժիլինա»-ի կազմում

Վահան Բիչախչյանը առաջին գոլն է խփել «Ժիլինա»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը անդրանիկ գնդակն է խփել նոր ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Բիչախչյանի «Ժիլինա»-ն մրցել է «Դոբրա նիվա»-ի հետ: «Ժիլինա»-ն հաղթել է ոչ ֆուտբոլային հաշվով` 7:0:

Վահան Բիչախչյանը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում և իր առաջին գնդակը խփել նոր թիմի կազմում:

«Ժիլինա»-ի հաջորդ մրցակիցը գավաթի խաղարկությունում «Զավազնա բորուբա»-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]