Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների

Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքի փախստականների ճամբարում ավելի քան 9 տարի բնակվող հայուհի Արմինե Համբարձումյանին առանց երեխաների միգրացիոն ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել և արտաքսել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «DutchNews.nl»-ն,  11-ամյա Լիլիի և 12-ամյա Հովիկի մորը ուղարկել են Փարիզ, որտեղից կտեղափոխեն Հայաստան:

«Նիդերլանդներում այսպիսի դեպք դեռևս չի արձանագրվել, երբ մորը առանց երեխաների արտաքսեն»,- նշել են երեխաների պաշտպանության կազմակերպությունից:

Երեխաները ծնվել են Ռուսաստանում և երբեք չեն եղել Հայաստանում:

Երբ Արմինե Համբարձումյանին բերման են ենթարկել, երեխաները տանը չեն եղել, և նրանց գտնվելու վայրն անհայտ է, իսկ մայրը հրաժարվել է ասել նրանց տեղը:

Անցյալ շաբաթ Հաագայի դատարանը որոշում է կայացրել արտաքսել ընտանիքին, քանի որ Հովիկը և Լիլին չեն կարող հավակնել Նիդերլանդների կառավարության կողմից 2012 թվականին ընդունված երեխաների համաներման չափորոշիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]