Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջորջ Մարտինը պատմել Է, թե ինչու Է սպանում իր գլխավոր հերոսներին

Ջորջ Մարտինը պատմել Է, թե ինչու Է սպանում իր գլխավոր հերոսներին
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող, «Երգ սառույցի եւ կրակի մասին» սագայի հեղինակ, ըստ որի նկարահանվել Է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող սերիալը, Ջորջ Մարտինը պատմել Է, որ իր գրքերի գլխավոր հերոսներին սպանում Է, որպեսզի մշտապես լարվածության ու վախի մեջ պահի ընթերցողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ հերոսը դժբախտության կամ վտանգի մեջ Է, ես ցանկանում եմ, որ ընթերցողը վախենա, որ նա լարվածության մեջ, գռգռված վիճակում լինի: Ես կարծում եմ՝ դա անելու միակ հնարավորությունը կարեւոր որեւԷ մեկին անսպասելիորեն սպանելն Է: Այդ ժամանակ նա կիմանա, որ դու իրապես ես գործում, որ դա գիրք Է, որտեղ կարող Է տեղի ունենալ ամեն ինչ եւ, եթե վտանգ հայտնվի, կերպարը կարող Է չփրկվել: Այդ պատճառով ես սպանեցի Էդդարդ Սթարքին»,-լրագրողներին պատմել Է Մարտինը: «Սառույցի եւ կրակի երգի» գլխավոր հերոսներից մեկը՝ Էդդարդ Սթարքը, սպանվել Է շարքի առաջին վեպի ավարտին:

Մարտինը բացատրել Է, որ դեռ պատանեկության տարիներին ինքը կարդում Էր գրքեր, որոնք, իր տեսակետով, չափազանց կանխատեսելի Էին: «Դու սկսում ես կարդալ առաջին գլուխը եւ արդեն գիտես, թե ինչ Է լինելու հետո: Ահա հերոսը, ահա չարագործը: Հերոսը փորձանքի մեջ Է հայտնվում ինչ-որ ժամանակով, բայց արդյունքում հաղթում Է: Հերոսի համար չկա իրական վտանգ: Եմ չեմ սիրում նման գրքեր կարդալ: Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնք զարմացնում են ինձ, շփոթահար վիճակի մեջ գցում, ինձ տանում են անսպասելի ուղղությամբ, հույզեր են առաջացնում, գրգռում են ինձ, պահում լարվածության մեջ»,-պարզաբանել Է գրողը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]