1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են 
սովորում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում սովորող աշակերտների երեք քառորդը հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ են։

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Los Angeles Times պարբերականը,  ծնողներն անընդհատ միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար: Հայկական ծագմամբ ընտանիքներից շատերը  մինչ այդ ստիպված մեկնում էին Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որտեղ գործում է հայերենով երկլեզու ծրագիր:

Պիլոտային նախագիծը քաղաքի մանկապարտեզներում մեկնարկել է 5 տարի առաջ, երեխաներին հավասարապես սովորեցրել են հայերեն և անգլերեն: Երեխաներն իրենց ժամանակի մի մասն անցկացնում են դասասենյակում, որտեղ ուսուցիչը միայն հայերեն է խոսում, իսկ մյուս մասը՝ անգլերեն դասավանդվող դասասենյակներում: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզվյա ծրագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]