Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Հարավային Կորեայում հակահրթիռային «Patriot» համակարգեր է տեղադրում

ԱՄՆ-ը Հարավային Կորեայում հակահրթիռային «Patriot» համակարգեր է տեղադրում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ կողմից հրթիռային սպառնալիքին դիմակայելու համար ԱՄՆ-ը Հարավային Կորեայում «Patriot» հակահրթիռային համակարգեր է տեղադրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հարավկորեական KBS հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հակաօդային զորքերի 35-րդ բրիգադը զինծառայողներին նրա օգտագործումը սովորեցնելու համար նոր «Patriot» հակահրթիռային համակարգ է ստացել:

Մեկ РАС-2 համակարգը լիցքավորված է 4, իսկ РАС-3-ն՝ 16 հրթիռներով:

Վերջերս ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ կարող է միջին տարածության չորս հրթիռների միաժամանակյա արձակում իրականացնել, որոնք որպես նախազգուշացում ԱՄՆ-ին, կընկնեն ծովում՝ Գուամից 30-40 կիլոմետր հեռավորության վրա: Այդ կղզում տեղակայված են ամերիկյան երկու ռազմավարական ռազմաբազա, որոնցում ԿԺԴՀ-ն իր անվտանգության համար սպառնալիք է տեսնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]