Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նշվել Է նոր iPhone-ի գլխավոր թերությունը

Նշվել Է նոր iPhone-ի գլխավոր թերությունը
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone 7s-ը կարող Է ավելի հաստ, ավելի բարձր եւ ավելի լայն դառնալ iPhone 7-ի համեմատությամբ: Այս պատճառով նոր սմարթֆոնին չեն համապատասխանի անցյալ տարվա սարքի աքսեսուարները, գրել Է Giga Apple-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: iPhone 7s-ի բարձրության, լայնության եւ հաստության չափերը հավասար են 138,44 x 67,27 x 7,21 միլիմետրի: Նախորդ մոդելի համապատասխան չափերը միջին հաշվով փոքր են 0,1 միլիմետրով՝ 138,31 x 67,14 x7,1 միլիմետր: Նշվում Է, որ ամենօրյա օգտագործման դեպքում այդ տարբերությունը նկատելի չի լինի, բայց iPhone 7-ի համար կիպ հագնող պատյանները չեն համապատասխանի iPhone 7s-ին:

Աղբյուրի խոսքով՝ այդ փոփոխությունները տեղի կունենան կորպուսի ալյումինե կափարիչի փոխարեն ապակե կափարիչի օգտագործման պատճառով: Ըստ լուրերի՝ նոր iPhone-ները կստանան անհաղորդալար լիցքավորում, ինչն Էլ կդառնա սմարթֆոնի կառուցվածքի փոփոխման պատճառը:

iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ այն կստանա անշրջանակ դիսփլեյ, որի վերին մասում կլինի ճեղք խոսակցական բարձրախոսի, տվիչների եւ խցիկի համար: Նաեւ համարվում Է, որ սարքը կզրկվի մատնադրոշմների սքաներից եւ դրա փոխարեն սմարթֆոնը կստանա դեմքի սքաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]