Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիլիթ Պիպոյանի՝ հորը նվիրված մենահամերգին հնչելու են նոր ստեղծագործություններ

Լիլիթ Պիպոյանի՝ հորը նվիրված մենահամերգին հնչելու են նոր ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիլիթ Պիպոյանի կայանալիք համերգին հնչելու են նոր երգեր: Մենահամերգը նվիրված է հորը՝ նկարիչ Սուրեն Պիպոյանին: Համերգի ընթացքում կլինի նաև հոր նկարների վիրտուալ ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում Լիլիթ Պիպոյանը նշեց, որ հնչելու է մոտ 15 ստեղծագործություն:

«Ոսկե ծիրան» փառատոնին ցուցադրված «6 երաժիշտները քաղաքի ֆոնին» ֆիլմի երաժիշտներից մեկն էլ ես էի: Ֆիլմից հետո հիշեցի, որ «Մոսկվա» կինոթատրոնում նախկինում շատ համերգներ եմ ունեցել: Որոշեցի ևս մեկը կազմակերպել օգոստոսին՝ նաև զբոսաշրջիկներին ներգրավելու համար: Ընտրեցի ամսի 18-ը՝ հայրիկիս ծննդյան օրը և որոշեցի մենահամերգս նվիրել նրան»,-ասաց Լիլիթ Պիպոյանն ու հավելեց, որհամերգն, այնուամենայնիվ, կլինի ոչ թե հուշ-երեկոյի, այլ սովորական համերգի ձևով, որին կհամադրվեն նաև նկարները:

Երգչուհու խոսքով՝ շատ վաղուց է, ինչ մենահամերգ չի ունեցել: Չնայած գիտի, որ հանդիսատեսը սիրում է հին երգեր, սակայն այս համերգին ներկայացնելու է հիմնականում նոր ստեղծագործություններ: «Այս համերգին հանդիսատեսն ինձ կտեսնի մի փոքր այլ կերպարով: Կիթառով ելույթ չեմ ունենալու: Քանի որ համերգը կայանալու է կինոթատրոնում, կլինի կինոյի ձևաչափի նման՝ ընթացքում չի լինի ընդմիջում»,-նշեց երգչուհին:

Համերգը կտևի մոտ 1 ժամ 30 րոպե: Հնչելու են նաև 7 րոպե տևողությամբ երկար ստեղծագործություններ: Մենահամերգը կկայանա օգոստոսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]