Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դենիել Քրեյգը վերստին մարմնավորելու Է Ջեյմս Բոնդին

Դենիել Քրեյգը վերստին մարմնավորելու Է Ջեյմս Բոնդին
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը վերջապես հաստատել Է, որ վերստին մարմնավորելու Է Ջեյմս Բոնդին՝ հինգերորդ անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: «Այո՛»,-պատասխանել Է նա The Late Show ամերիկյան երգիծական հեռուստաշոուի հաղորդավար Սթիվեն Քոլբերթի հարցին:

Ավելի վաղ Քրեյգը քանիցս հրաժարվել Է դա հաստատել. վերջին անգամ՝ նախօրյակին՝ օգոստոսի 15-ին Բոսթոնի ռադիոյին տված հարցազրույցում: Մինչդեռ Քոլբերթի հետ խոսակցության ժամանակ դերասանն ասել Է, որ այդ մասին գիտեր առնվազն երկու ամսվա ընթացքում:

«Մենք դա քննարկել ենք, փորձել հասկանալ, թե ինչ եւ ինչպես Է տեղի ունենալու,-ասել Է Քրեյգը:-Ես միշտ դա ցանկացել եմ, բայց ինձ ընդմիջում Էր հարկավոր»: Ընդսմին նա նշել Է, որ դա կլինի իր վերջին հայտնվելն Էկրանին բրիտանական սուպերգործակալի դերում:

Ավելի վաղ The Telegraph բրիտանական թերթը հայտնել Է, որ 49-ամյա Քրեյգն ընդունել Է համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատեւ ֆիլմաշարերից մեկի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլիի՝ կինոշարքի եւս երկու ժապավեններում բրիտանական հետախուզության գործակալի դերը խաղալու առաջարկությունը: Նա Բոնդի դերը կատարել Է արդեն չորս կինոնակներում: Մի քանի տարի առաջ բրիտանացի դերասանը հրապարակավ հայտարարել Էր, որ «ավելի շուտ իր զարկերակը կկտրի», քան կնկարահանվի գործակալ 007 Ջեյմս Բոնդի մասին եւս մեկ ֆիլմում:

Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոընկերությունն արդեն հայտնել Էր, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն Էկրան կբարձրանա 2019 թվականի նոյեմբերին: Դա լինելու Է կինոցիկլի 25-րդ ֆիլմը: Միեւնույն ժամանակ MGM-ը չի հայտնել ոչ ռեժիսորի անունը, ոչ ապագա ժապավենի անվանումը, ոչ գլխավոր դերակատարին: Բացի Քրեյգից, ավելի վաղ Բոնդի դերակատարներն են եղել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017), Թիմոթի Դալթոնը եւ Փիրս Բրոսնանը:

Կինոշարքի՝ «Դոկտոր Նոու» անվանումով առաջին ֆիլմը թողարկվել Է 1962 թվականին: Բոնդապատումի մինչ այժմ վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը, համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]